Թրամփը առաջարկել է ոչնչացնել ռուսական կործանիչները

Inqnatir

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Indiana Radio-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուսական կործանիչները ամերիկյան ինքնաթիռներին մոտենալիս պետք է ոչնչացվեն:

Նրա կարծիքով՝ ռուսական ինքնաթիռների հետ կապված միջադեպերը փաստում են ԱՄՆ-ի և անձամբ Բարաք Օբամայի հանդեպ հարգանքի բացակայության մասին:

Թրամփը հայտարարել է, որ Օբաման պետք է միջադեպերի մասին քննարկի իր ռուս գործընկերոջ՝ Պուտինի հետ: Նրա խոսքով՝ եթե զրույցից հետո իրավիճակը չփոխվի, ապա ամերիկացի զինվորականները պետք է կրակ բացեն ռուսական ինքնաթիռների ուղղությամբ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.