Թրամփը հանրապետականներից ԱՄՆ նախագահի միակ թեկնածուն է մնացել

- in Ընտրություններ
Donald Tramp

Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկը հայտարարել է նախագահական քարոզարշավի դադարեցման մասին: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով NBC հեռուստաալիքին:

Այսպիսով, միլիարդատեր Դոնալդ Թրամփը մնում է Հանրապետական կուսակցությունից միակ թեկնածուն: Ավելի վաղ` մայիսի 3-ին Ինդիանա նահանգում պարտություն կրելուց հետո Սպիտակ տան աթոռից հրաժարվել է Թրամփի հիմնական մրցակից Թեդ Քրուզը: Միլիարդատերը Քրուզից շնորհակալություն է հայտնել պայքարից հրաժարվելու համար:

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը նախազգուշացրել է երկրի համար ռիսկի մասին, եթե պետության ղեկավար դառնա Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:

«Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք ռիսկի դիմել, թույլ տալով երկիրը ղեկավարելու այնպիսի անկանխատեսելի մարդու, ինչպիսին Դոնալդ Թրամփն է»,- ասել է Քլինթոնը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքերով` այնպիսի մարդիկ, ինչպիսին Թրամփն է, «որպես կանոն սխալներ են թույլ տալիս»:

Spread the love