«Ժարիտ Գրիշը» ցանկացել է զորամասում «ասողի» դերում լինել, նրան վռնդել են. «Ժողովուրդ»

- in Մամուլ
LGHH

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ Գրիշա Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո մի խումբ նախկին ոստիկանների հետ որպես կամավոր գնացել է Արցախի զորամասերից մեկը:

Այնտեղ Սարգսյանին ասել են, որ եթե ցանկանում է օգնել, ապա կոնկրետ աշխատանք պետք է կատարեն: Սակայն Սարգսյանը հրաժարվել է որևէ աշխատանք կատարելուց:

Ասել է, թե նախկին ոստիկանը ցանկացել է զորամասում «ասողի» դերում լինել, սելֆիդայություն անել: Այդ պահվածքը դուր չի եկել զորամասի հրամանատարական կազմին, և վերջիններս Գրիշա Սարգսյանին խորհուրդ են տվել լքել զորամասը, ինչն էլ նա արել է: «Ժողովուրդ»-ը խնդրի շուրջ փորձեց մեկնաբանություն ստանալ Գրիշա Սարգսյանից, սակայն ապարդյուն»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20