Ինչ են խոսել Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու Սերժ Սարգսյանը

Khachaturov

Մարշալ Համազասպ Բաբաջանյանի հուշարձանի բացմանը Հայաստանի ռազմական բարձրագույն ղեկավարությունը՝ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը. Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը զրուցել են իրար հետ:

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ են քննարկում ՀՀ ռազմական բարձրագույն ղեկավարները: Հետաքրքիր է նաեւ, թե ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում արդյոք այս կազմով հավաքվել ու քննարկել են իրավիճակը, ճշտել դիրքորոշումները: Այս հարցը կարող է զարմանալի թվալ, սակայն դատելով այդ օրերին նրանց պահվածքից ու հակասական հայտարարություններից, կարծես թե նման բան չի եղել, դրա կարիքը չի եղել:

Մյուս կողմից, այդ հակասականությունը կարծես թե ամբողջացավ մի հարցում, եւ եթե դիմենք փիլիսոփայական եզրաբանությանը՝ այդ հակասականությունից ծնվեց «միասնությունը»՝ զինադադարը, որով Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ որոշակի տարածք: Արդյոք դա պայմանավորվածություն էր Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ. ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդ թվում տարածքների անկարեւորության եւ այլ կարգի հայտարարությունները, այդ վարկածն ամբողջանում է:

Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է ստացել հայկական կողմը այդ պայմանավորվածության արդյունքում: Կրակի դադարեցո՞ւմ: Բայց հայտարարվում էր, որ զինադադարը խնդրել է Ադրբեջանը, իսկ Սերժ Սարգսյանը դրանից մեկ օր առաջ հայտարարում էր, որ զինադադար կլինի միայն ապրիլի 1-ի դրությամբ սահմանագծի վերականգնման դեպքում: Ամեն ինչ այդ օ՞րն է որոշվել, երբ Խաչատուրովը մեկնել է Մոսկվա ու կնքել այդ զինադադարը:

Այդ զինադադարի արդյունքում Ռուսաստանն ու Ադրբեջանը ստացել են իրենցը, իսկ ի՞նչ է ստացել հայկական կողմը, կորուստներից բացի: Այս հարցի պատասխանը չկա, այս մասին ռազմա-քաղաքական ղեկավարությունը չի խոսում: Ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ ոչինչ էլ չի ստացել: Այսինքն, հենց այս իրավիճակն է եղել եռակողմ պայմանավորվածությունը:

Այսքանից հետո, հետաքրքիր է իմանալ, թե ինչ են խոսում Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու Սերժ Սարգսյանը: Նոր պայմանավորվածությո՞ւն է սպասվում:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.