Իսլամական աշխարհը միշտ հուսալի դաշնակից կգտնի ի դեմս Ռուսաստանի

- in Միջազգային
Putin Vladimir

Իսլամական աշխարհը կարող Է վստահ լինել, որ միշտ հուսալի դաշնակից կգտնի ի դեմս Ռուսաստանի, որը պատրաստ Է օգնել կենսական խնդիրների լուծմանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է «Ռուսաստան – իսլամական աշխարհ» ռազմավարական տեսլականի խմբի՝ Կազանում ընթացող նիստի մասնակիցներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում:

«Կցանկանայի հավաստել, որ ի դեմս Ռուսաստանի իսլամական աշխարհը միշտ էլ կգտնի հուսալի դաշնակցի՝ պատրաստ աջակցություն ցուցաբերելու կենսական խնդիրների լուծմանը: Մենք պաշտպանում ենք մուսումանական երկրների ակտիվ դիրքորոշումը միջազգային հարաբերություններում արդարության, օրենքի գերակայության սկզբունքների ամրապնդման հարցում»,- նշել է Պուտինը:

Նա նաեւ հույս է հայտնել, որ «Ռուսաստան-իսլամական աշխարհ» ռազմավարական տեսլականի խմբի ներկայիս նիստը կնպաստի ՌԴ-ի եւ մուսուլմանական երկրների միջեւ վստահության եւ համագործակցության ամրապնդմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Spread the love