Իրավիճակը շփման գծում. Փոփոխություններ չկան

- in Պաշտոնական
Zinvor

Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:

Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 մմ ականանետ և TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանքներ:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու ուղղությամբ, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ-ից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20