Լավրովը Ղարաբաղի ճանաչման մասին

- in Միջազգային
Sergey Lavrov

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուշագրավ հայտարարություններ է արել ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի օրինագծի կապակցությամբ:

Նա ասել է, որ խուճապի պատճառ չի տեսնում այս կապակցությամբ, քանի որ Երեւանը վստահեցնում է, որ տարածաշրջանի կարգավիճակը չի որոշվելու միակողմանի կարգով:

«Դա երկու պատգամավորների առաջարկն է: Եվ կառավարությունն իրենց օրենքներով, ինչպես իրենք են բացատրել, հանդարտեցնելով կրքերը, պետք է եզրակացություն տա այդ օրինագծին: Ես հիմա ահազանգ ու խուճապ չէի բարձրացնի»,- ասել է նա:

«Երբ ես Երեւանում էի եւ երբ հետո շփվել եմ իմ գործընկերոջ հետ հեռախոսով, եւ հետո, երբ նա Մոսկվայում էր ապրիլյան իրադարձություններից հետո, ինձ հստակ հավաստիացրել են Երեւանի հակվածությունը խաղաղ բանակցությանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ընդհանուր պայմանավորվածության համատեքստում, ոչ թե միակողմանի», ասել է Լավրովը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20