Լավ է կարի մեքենաներն ու լվացքի մեքենաները չեն կրճատում

- in Մամուլ
Dram

Բանից պարզվում է՝ Երևանի պետական համալսարանը ծառայողական ավտոմեքենաների կրճատման ծրագրի շրջանակներում մտադիր է կրճատել իր տրակտորը և բեռնատարը։

«ՉԻ» – Ինչ խոսք՝ բեռնատարը նույնպես մեքենա Է։ Հնարավոր Է նայնիսկ, որ ծառայողական լինի (հաշվի առնեով ռեկտորի ֆիզիկական «չափորոշիչները»)։ Իսկ տրակտորը կրճատելով էլ համալսարանական կրթության որակը հազիվ թե տուժի։ Այնպես որ իմաստուն որոշում է կայացվել։ Եվ ընդհանրապես՝ պետական մյուս հաստատությունները նույնպես կարող են առաջնորդվել այս սկզբունքով։ Եվ կրճատել, ասենք, լվացքի մեքենաները, սափրվելու էլեկտրական մեքենաները, կարի մեքենաները և այլն։ Չէ՞ որ դրանք նույնպես մեքենաներ են, իսկ կարևորն, անկասկած, քանակն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20