Լեհաստանում դպրոցականները կուսումնասիրեն ՆԱՏՕ-ի կարևորությունը երկրի համար

- in Կրթություն
Nato

Լեհաստանի իշխանությունները ծրագրում են առաջիկա 2 ամսում դպրոցական ծրագրում ներառել երկրի կյանքում ՆԱՏՕ-ի դերի ուսումնասիրման պարապմունքներ։ 

Նշվում է, որ այդ առարկան կդասավանդվի շաբաթական 4 ժամ։ Պարապմունքներին կքննարկվեն ՆԱՏՕ-ին Լեհաստանի միանալու առավելությունները։ Lեհական դպրոցները կապահովվեն դասածրագրով, որը կներառի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի գործողություններում լեհական զորքերի մասնակցությունը կամ դաշինքի որոշումների ընդունման գործընթացը Լեհաստանի տարածքում ռազմաբազաների ստեղծման համար։

Spread the love