Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

- in Միջազգային
Nato

Մայիսի 17-ին Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Brilliant Jump զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Լեհաստանի ռադիոն։ ՆԱՏՕ-ն ցանկանում է մշակել արագ արձագանքման ծրագիր՝ Լեհաստանին և Բալթյան երկրներին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում։

Երկրի արևմուտքում անցկացվելիք 10-օրյա զորավարժություններին կմասնակցեն 1500 զինվորականներ Լեհաստանից, Իսպանիայից և Մեծ Բրիտանիայից։

Զորավարժությունների շրջանակում զինվորականների հետ Լեհաստան են բերվել հրամանատարական կառույցներ և զինամթերք Վալենսիայից։

Մանևրումները 2016 թվականին արագ արձագանքման ուժերի առաջին զորավարժություններն են։

Spread the love