ԼՂՀ վարչապետը կարծում է, որ պատերազմը չի վերսկսվի

- in Կարծիք
hretani zenq

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքում հայտնում է, որ արցախյան գործադիրի ղեկավարը «Ռեվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում հավանական չի համարել պատերազմի վերսկսումը:

Բեգլարյանի խոսքով` հաղորդումը եթեր է հեռարձակվելու մոտակա օրերին: Խոսնակը նշում է, որ պատասխանելով լրագրող Սաթենիկ Սեյրանյանի հարցին` վարչապետն ասել է, որ պատերազմը չի սկասվի, քանի որ հայկական բանակն ավելի մարտունակ է:

«Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ ոչ (պատերազմը չի սկսվի), քանի որ մեր բանակը մարտունակ է, այն հիմնական պարամետրերով չի զիջում ադրբեջանական բանակին, ավելին՝ հայ զինվորի ոգին անհամեմատ բարձր է, իսկ այս ժամանակահատվածում բոլորիս պատրաստականությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Այս և այլ հանգամանքներով պայմանավորված՝ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել, քանի որ շատ լուրջ հակահարված կստանա»,- գրում է Բեգլարյանը` նշելով, որ վերապատմում է վարչապետի ասածն, այլ ոչ թե ուղիղ մեջբերում կատարում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20