ԼՂ-ի շուրջ Վիեննայի հանդիպումը զուսպ լավատեսության հիմքեր է տալիս

- in Պաշտոնական
Peskov

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կան հիմքեր՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով զուսպ լավատեսության համար:

Լրագրողներից մեկը Պեսկովին հարցրել է, թե արդյոք Կրեմլում համարո՞ւմ են, որ Ղարաբաղյան հակամարտության սուր փուլն արդեն անցյալում է՝ կապված Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ: Ի պատասխան՝ Պեսկովը հայտարարել է. «Անկասկած, անհրաժեշտ գնահատականներ տրվել են մեր արտգործնախարարի կողմից: Մենք հուսով ենք, որ կան հիմքեր զուսպ լավատեսության համար այն պլանում, որ դա առավել կայուն փուլի շարունակման հնարավորություն կտա»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20