ԼՂ հակամարտության կարգավորումն առաջնահերթ խնդիր է

- in Հասարակություն
Ilham Aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջնահերթ խնդիր է:

«Մենք ունենք ապագա զարգացման ծրագրեր: Մեզ համար առաջնահերթ խնդիր է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Մենք ուժեղացնում ենք բանակցային գործընթացում մեր դիրքորոշումը»,- ասել է Ալիևը:

Հաղորդվում է, որ Ալիևն այս հայտարարությունն արել է ֆաշիզմի դեմ հաղթանակի 71-ամյակի ու իր հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան 93-ամյակի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ:

Spread the love