Լույս աշխարհ է եկել Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի դուստրը

Cnndkan

Ախուրյանի «Մոր ու մանկան հիվանդանոց»-ում մայիսի 6-ին առավոտյան 6:00-ին լույս աշխարհ է եկել Թալիշում ապրիլի 3-ին զոհված Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի դուստրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հիվանդանոցի գլխավոր բուժքույր Սուսաննա Բաղդասարյանը, ծննդաբերությունը նորմալ է ընթացել, խնդիրներ չեն եղել: Փոքրիկի քաշը 2 կգ 900 գրամ է:

«Փոքրիկն ու մայրն իրենց լավ են զգում, բայց ինչպես պահանջվում է երեք օր կմնան ծննդատանը հսկողության տակ՝ հետծննդյան բարդություններից խուսափելու ու պահանջվող բոլոր պատվաստումները ստանալու համար», նշեց Սուսաննա Բաղդասարյանը:

Փոքրիկը, Հրաչի ցանկությամբ, կկրի տատի անունը՝ Անահիտ:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.