Լևոն Մկրտչյանը գնում է արմատական փոփոխությունների

- in Կրթություն
Levon Mkrtchyan

«Մենք ուզում ենք արմատական փոփոխություն լինի, և այդ անվճար տեղերի գումարի 60 տոկոսը տրամադրվի սոցիալապես անապահով երեխաներին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարը նշեց, որ ցանկանում են արմատական փոփոխություններ իրականացնել. «Եվ այդ անվճար տեղերի գումարի 60 տոկոսը տրամադրել սոցիալապես անապահով երեխաներին՝ ոչ թե գիտելիքի միավորով: Այդ ժամանակ հնարավորություն կլինի՝ 13,14, 15 միավոր ստացած երեխան ներկայացնի, որ ինքը սոցիալապես անապահով շերտ է, և ստանա իր անվճար կրթությունը»:

Spread the love