Կամավորներին հրահանգել են վերադառնալ

- in Մամուլ
Zinvor

«168 ժամ» թերթը գրում է. Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալուց անմիջապես հետո հրահանգել է, որ կամավորները վերադառնան՝ իրավիճակն այժմ հարաբերականորեն հանդարտ է, բանակցությունների փուլ է ընթանում։

Արդեն երեկվանից կամավորները խումբ-խումբ Հայաստան են վերադառնում։ Ապրիլյան դեպքերից հետո մոտ 4.400 ազատամարտիկներ են եղել Արցախում և շփման գոտում։ Առաջին հերթափոխին մեկնել Է 1700 կամավոր, որոնք ստացել են զենք և համազգեստ։ Այժմ տեղի Է ունենում զենքի հանձնում–ընդունում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ազատամարտիկներին հետ կանչելու որոշումը ճիշտ ժամանակին Է, որովհետև Վահան Բադասյան-գեներալ Մանվել բախումից հետո լարվածություն Էր առաջանում ԵԿՄ-ական և ղարաբաղյան ջոկատների միջև։ Սակայն կա նաև որոշ դժգոհություն այս հրահանգի կապակցությամբ, քանի որ կամավորականներն ուզում Էին մնալ Արցախում այնքան ժամանակ, մինչև հետ կգրավեն կորսված տարածքները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20