Կարեն Կարապետյանը չի ենթարկվել կուսակցական բոսի հրահանգին. «Հրապարակ»

- in Մամուլ
Karen Karapetyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդան-ցեմենտի» հարկային պարտավորություններից առաջացած տուգանքները ներելու մասին աղմկահարույց նախագծի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը թեպետ դահլիճում է եղել, բայց չի մասնակցել քվեարկությանը: Նա հրաժարվել է քվեարկությունից հետո պատասխանել մեր լրագրողի հարցերին՝ ասելով, որ ինքն «այսօր չի խոսելու»:

Նախագծի տապալման նախորդ քվեարկության ժամանակ, հիշեցնենք, Կարապետյանը դեմ էր քվեարկել, ապա մեկնաբանել իր դիրքորոշումը. «Մեր երկիրն այսօր պատերազմի մեջ է, և պետությունը պարտավոր չէ պարբերաբար վճարել առանձին գաստրալյորների փոխարեն»: Դրան հաջորդեց Սերժ Սարգսյանի նախատինքը՝ խմբակցության հետ հավաքի ժամանակ, որից հետո ՀՀԿ խմբակցությունը հնազանդորեն եկավ նիստին և կողմ քվեարկեց: Փաստորեն, միայն Կարապետյանը չի ենթարկվել կուսակցական բոսի հրահանգին։ Սակայն նախագիծը երեկ երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20