Կյանքից գոհ լինելու աստիճանը կախված է մարմնի տեսքից

- in Հասարակություն
Axjik

The Times of India-ի փոխանցմամբ՝ մասնագետները հարցում են անցկացրել ավելի քան 12.000 ամերիկացիների շրջանում, որոնք պատասխանել են իրենց բնույթի, ռոմանտիկ հարաբերությունների ու ինքնագնահատականի մասին հարցերին:

Կամավորներին խնդրել են պատասխանել նաև, թե օրական որքան հաճախ են հեռուստացույց դիտում: Հետազոտողները պարզել են, որ կանանց արտաքին տեսքը կախված է կյանքից գոհ լինելուց:

Դր վրա մեծապես ազդել են նաև նյութական վիճակն ու ռոմանտիկ հարաբերությունների որակը: Իսկ ահա տղամարդկանց շրջանում արտաքին տեսքը երկրորդ տեղում է հայտնվել նյութական վիճակից հետո:

Իրենց քաշից դժգոհ մարդիկ ունեցել են ցածր ինքնագնահատական: Նրանց նաև բնորոշ են եղել նյարդային վիճակը և հեռուստացույցի առջև շատ ժամանակ անցկացնելը:

Spread the love