Կրթության ազգային ինստիտուտում ստուգումներ են իրականացվում. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Ator

«Ժողովուրդ»–ը տեղեկացել է, որ ՀՀ կրթության ազգային ինստիտուտում ստուգումներ են իրականացվում։ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից պարզեցինք, որ ստուգումներն իրականացվում են ՀՀ վերահսկիչ պալատի կողմից։

Այս գործընթացը հետաքրքիր է այնքանով, որ կրթության ազգային ինստիտուտը այն հիմնարկ– ձեռնարկությունն է, որ 2009 թվականին Արմեն Աշոտյանին նվիրել Էր թանկարժեք ավտոմեքենա՝ «Volksvagen touareg», որն արժեր 70 հազար դոլար։ Կասկածներ կան, որ այս ինստիտուտը փողերի մեծ հոսքեր ունի և լուրջ չարաշահումներ է թույլ տալիս։

Իսկ վերահսկիչ պալատը ստուգում է այդ լուրերի իսկությունը։ Ի դեպ, ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը երթևեկում Է «Toyota camry»–ով, նա հրաժարվել է Աշոտյանի նվեր ստացած «ջիփ»–ից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20