Կրճատված մեքենաները հիմնականում հին մոդելի են՝ «ԳԱԶ-31», «Նիվա», «Նիսան». «Հրապարակ»

- in Մամուլ
Dram

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախարարությունների կրճատված ծառայողական 800 ավտոմեքենաներն աճուրդի միջոցով վաճառքի կհանվեն։

Այժմ դրանք պահպանվում են կառավարման վարչության ներքո գտնվող հատուկ տարածքում։ Օպտիմալացված ավտոմեքենաները հիմնականում հին մոդելի են՝ սովետական «Գազ-31» մակնիշի, ինչպես նաև «Նիվաներ», «Նիսաններ» և այլ հին ու ծախսատար մեքենաներ։

Դեռ պարզ չէ, թե ինչ ժամկետներում և երբ է աճուրդ հայտարարվելու, սակայն նախարարություններում հիմիկվանից իրարանցում է, շատերն են մտածում՝ ծանոթ-մոտիկ խառնելով, գործընթացը ծածկադմփոց անել և ջրի գնով մեքենաներ ձեռք բերել։ Մենք արդեն գրել էինք, որ այդ մեքենաների մեծ մասը բյուջեով հատկացված չի եղել, այլ որոշ գերատեսչության ղեկավարներ իրենց ենթակա հիմնարկների տակ գտնվող մեքենաներն են շահագործել՝ ըստ իրենց ցանկության, իսկ դրանց ծախսերը հոգացել են արտաբյուջեներից։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20