Հակառակորդն այս գիշեր շփման գծում կիրառել է ականանետեր և հակատանկային նռնականետ

- in Պաշտոնական
Zinvor

Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև 82 մմ ականանետեր և ձեռքի հակատանկային նռնականետ (ՁՀՆ-7):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնային գծում` անհրաժեշտության դեպքում դիմելով իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20