ՀԱԿ-ն արդեն վերադառնում է իշխանություններին քննադատելու նախկին դիրքերին

- in Ով ով է ...
Levon Zurabyan

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ն արդեն վերադառնում է իշխանություններին քննադատելու նախկին դիրքերին:

ԱԺ այս քառօրյայում անխնա քննադատել են իշխանությունների ներկայացրած նախաձեռնությունները. «Եթե խոսքը նրա մասին է, որ իշխանափոխություն պահանջենք, այս պահին, երբ ռազմական իրավիճակի կարգավորում է, մենք զուսպ ենք, որովհետև ապահովում ենք կարևոր խնդիր: Պետական իշխանությունը պետք է ուժեղ լինի ռազմի դաշտում, արտաքին ծանր ճնշումների ներքո վարվող բանակցություններում»:

Ինչ վերաբերում է 800 հա տարածքներ կորցնելու հարցին՝ Լևոն Զուրաբյանն ասաց, որ այսօր ավելի կարևոր հարց է պատերազմի և խաղաղության խնդիրը, որը մեր առաջ դրված է. «Ոչ թե ընկնենք սխալների հետևից, ավելի կարևոր հարցեր կան, քան այն, ինչի վրա կենտրոնացել եք: Այսօր դրված է Հայաստանի ու ԼՂ ապագայի խնդիրը, այս գիտակցությունը շատերի մոտ պակասում է: Ես ուրախ եմ, որ մեր հասարակությունը պատասխան է պահանջում պետական այրերից՝ իրենց ստերի համար, բայց այս պահին կան ավելի կարևոր գործեր: Մենք պետք է կարողանանք այս պատերազմից հաղթանակած դուրս գալ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20