«Հաղթանակի աղոթք» առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում

ekexeci

Մայիսի 9-ին՝ ժամը 17:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի «Հաղթանակի աղոթք»:

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ թեմի երիտասարդաներն արդեն երկրորդ անգամ են նախաձեռնում «Հաղթանակի աղոթք»-ը: Թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ նախորդ տարի ուխտի էին գնացել Արցախ և մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման օրը, «Հաղթանակի աղոթք» են վերառաքել Արցախի թեմի Ս. Ղազանչեցոց եկեցեցում:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.