Համանախագահները գերակա թեման պետք է դարձնեն ԼՂՀ անկախության ճանաչումը. ֆրանսիացի խորհրդարանական

- in Հասարակություն
LGHH

Հասունացել է այն ժամանակը, երբ համանախագահող երկրները պետք է աշխատանք տանեն այն ուղղությամբ, որպեսզի պարզ լինի, որ բանակցություններում գերակա թեման ԼՂՀ անկախության ճանաչումն է:

Այս մասին երեկ ԼՂՀ Ազգային ժողովում օրենսդիր և գործադիր իշխանությունների, գիտակրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռընե Ռուքեն:

«Մենք ուշադիր հետևում ենք այստեղ տեղի ունեցող իրադարձություններին և Արցախի կողքին ենք լինելու: Ամեն ինչ անելու ենք՝ իրականությունը տեղ հասցնելու համար»,- հավաստիացրել է Ռընե Ռուքեն՝ հավելելով, որ իրենց քարոզչական աշխատանքից հետո եվրոպացի գործընկերներից շատերը և Ֆրանսիայում, և Ստրասբուրգում արդեն գիտեն իրականությունը Արցախի մասին:

«Այդ ջանքերի շնորհիվ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկման չեն դրվել այն բանաձևերը, որոնք Ադրբեջանը ներկայացրել է ապրիլյան ագրեսիայի օրերին, երբ ռմբակոծում էր Արցախի բնակավայրերը»- մանրամասնել է Ռընե Ռուքեն՝ հավելելով, որ այդուհետ նկատելի է եղել ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի դրսևորում, որը կարող է ուղղվել հենց Ադրբեջանի դեմ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20