Հայաստանը տուժում է, քանի որ նրա վրա փակցված է այդ պիտակը

Pyotr Svitalsky

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի հայեցակարգային վերլուծություն» խորագրով միջոցառման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ «Հայաստանը տուժում է, քանի որ նրա վրա փակցված է այն իմիջը, որ երկրում առկա են մինի մենաշնորհներ»:

Պյոտր Սվիտալսկին հստակ չգիտի, թե այս պիտակը ճիշտ է, թե` ոչ, բայց վերջին տարիներին առաջընթաց է նկատվում մրցակցության ոլորտում. «Բայց այսպիսի իմիջից ձերբազատվելու համար Հայաստանին անհրաժեշտ են որոշիչ քայլեր: ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին տրամադրել ցանկացած աջակցություն՝ այս գործընթացը խթանելու համար: Մենք շահագրգռված ենք, որպեսզի սկսենք այն քննարկումները, որոնք վերաբերում են տնտեսական մրցակցության պաշտպանությանը: Հայաստանի ղեկավարները իրենց զեկույցներում նշել են շահագրգռվածությունը՝ շարունակել տնտեսության բարեփոխումները: Անձամբ վարչապետը վերջերս հայտարարեց, որ հետամուտ է լինելու ստեղծել ավելի մրցակցային բիզնես միջավայր Հայաստանում: Ազատ մրցակցությունն է, որ պետք է առաջ տանի տնտեսության զարգացումը»:

Ըստ Պյոտր Սվիտալսկու, Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մեծ գործ ունի անելու: Իսկ դրա համար ճիշտ ճանապարհներից մեկն այն է, որ պետք է հանձնաժողովն առանց տեղյակ պահելու քննություն կամ ուսումնասիրություն իրականացնի. «Սա նախաձեռնություն է, որի մասին պետք է մտածել: Մենք գիտենք, որ Հայաստանում կան տարբեր ծառայություններ, որոնք իրավունք ունեն ուսումնասիրություններ իրականացնել, բայց մեր մոտեցումն այն է, որ ցանկացած երկրում տնտեսական մրցակցության մարմինը պետք է լինի հզոր ու անկախ իր որոշումների մեջ»:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.