Հայաստանը` ցիկլոնի ազդեցության գոտում է, այդ թվում` «Վերջին զանգի» օրը

Exanak

Հիդրոմետ» ծառայության պետի տեղակալ Գագիկ  Սուրենյանը հայտնեց, որ Հանրապետության տարածքը այժմ գտնվում է Սեւ ծովից մեր երկիր թափանցած հերթական ցիկլոնի ազդեցության տակ։ 

Ցիկլոնի ազդեցության հետեւանքով գրեթե բոլոր մարզերում կլինեն անձրեւներ՝ ուղեկցվող ամպրոպներով եւ քամու ուժգնացմամբ. առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Բացառություն կկազմի միայն մայիսի 25-ը, երբ տեղումների հավանականությունը մեծ կլինի միայն հյուսիսային մարզերում, մյուս շրջաններում երեկոյան ժամերին կլինեն ամպրոպներ, սակայն տեղումների հավանականությունը փոքր է:

Չնայած անկայուն եղանակին՝ օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի լինի: Առաջիկա 5 օրերին Երեւանում գիշերը կանխատեսվում է +13…+15, ցերեկը +25…+29 աստիճան տաքություն, որը նորմայի սահմաններում է. «Ինչ վերաբերվում է տեղումների քանակին, ապա պետք է ասեմ, որ այն մայիսի 23-ի դրությամբ կազմում է ամսական նորմայի 60-90%-ը, սակայն մինչեւ ամսվա վերջ կմոտենա նորմային, իսկ առանձին հատվածներում նույնիսկ կգերազանցի ամսական նորման: Հատուկ ուզում եմ առանձնացնել մայիսի 27-ը, քանի որ պայմանավորված Վերջին զանգի արարողությամբ հասարակությունը շատ հետաքրքրված է այդ օրը սպասվող եղանակային պայմաններով: Ըստ նախնական կանխատեսումների՝ մայիսի 27-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային բնակավայրերում տեղումները կսկսվեն կեսօրից հետո, իսկ մյուս հատվածներում՝ երեկոյան ժամերին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20