Հայաստանից 3 տասնյակ մարդ ներգրավված են օֆշորային սխեմաներում. ICIJ-ը հրապարակել է պանամական թղթերը

- in Մամուլ
Mihran Poghosyan

168.am-ի փոխանցմամբ՝ հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (The International Consortium of Investigative Journalists) հրապարակեց  214 000 օֆշորային ընկերությունների և օֆշորային սխեմաներում ներգրավված անձանց ցանկը:

Դրանք մանրամասն ուսումնասիրելու համար ժամանակ է պետք։ Սակայն առաջին թեթև դիտարկումն արդեն կարելի է անել։ Հայաստանով որոնելու դեպքում ICIJ-ի փնտրման համակարգը բերում է ավելի քան 3 տասնյակ մարդկանց անուններ, ովքեր ներգրավված են օֆշորային սխեմաներում։

Դրանց թվում է նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20