Հայաստանի տարածքում հնարավոր են տեղումներ կարկուտի տեսքով

- in Սոցիալական
Exanak

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 26-30-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վ արագությամբ է, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 26-28-ը կբարձրանա 2-3 աստիճա նով, այնուհետև էապես չի փոխվի: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Երևանում մայիսի 26-30-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20