Հայաստանն ավելի քան 14 հազար ժամանակակից ստրուկ ունի

- in Հրապարակ
Pnakalezner

Ավստրալական Walk Free Foundation-ը «Ստրկության միջազգային ինդեքսում» հետազոտել է իրադրությունն աշխարհի 167 երկրում։

Պարզվում է՝ Հայաստանում 14.100 ժամանակակից ստրուկ կա (երկրի բնակչության ընդհանուր թվի 0.467 տոկոսը)։ Մեր երկիրը վարկանիշում զբաղեցնում է 119-րդ հորիզոնականը։ Նախորդ տարվա զեկույցում Հայաստանում արձանագրվել էր 10.500 ժամանակակից ստրուկ:

Նշվում է, որ Հայաստանում ժամանակակից ստրկության դեպքեր են ի հայտ եկել գյուղատնտեսության, շինարարության և առևտրի ոլորտներում։ Հայաստանում հարկադիր աշխատանքի 2015 թվականի ուսումնասիրությունը չի վավերագրել բացահայտ սպառնալիքների ապացույց, սակայն արձանագրել է խաբեության և փաստաթղթերի առգրավման փաստեր։

Ադրբեջանը 80-րդ տեղում է (45.000), Վրաստանը 105-րդ տեղում է (20,900), Իրան 13-րդ տեղում է (495,300), Թուրքիան՝ 14-րդ (480,300)։

Ներկայում աշխարհում ավելի քան 45 միլիոն մարդ գտնվում է ստրկության մեջ, որոնց մեծ մասին պահում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս մասին ասված է Walk Free Foundation հիմնադրամի զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ 2014 թվականից ի վեր ամբողջ աշխարհում ստրուկների թիվը 28 տոկոսով ավելացել է: Հիմնադրամի տվյալներով՝ Հնդկաստանում ստրկական պայմաններում են ապրում ամենամեծ թվով մարդիկ՝ շուրջ 18,35 միլիոն: Հնդկաստանին հաջորդում են Չինաստանը (3,39 միլիոն), Պակիստանը (2,13 միլիոն), Բանգլադեշը (1,53 միլիոն) և Ուզբեկստանը (1,23 միլիոն): Այս 5 երկրներում ապրում է ժամանակակից ստրուկների 58 տոկոսը։

Անազատ բնակչության առավել բարձր տոկոս է արձանագրվել Հյուսիսային Կորեայում, այն կազմում է երկրի բնակչության ընդհանուր թվի 4.37 տոկոսը։ Այս առումով Հայաստանը 25-րդն է (0.467 տոկոս)։

Walk Free Foundation-ի հետազոտության մեջ ժամանակակից ստրկություն ասելով հասկանում են մարդու շահագործման տարբեր ձևեր, որոնց դեպքում նա հարկադրված է լինում որևէ գործունեություն իրականացնել սպառնալիքների, բռնության, հարկադրման, դաժան վերաբերմունքի կամ խարդախ գործողությունների պատճառով:

Spread the love