Հայաստանում «Վերջին զանգ»-ը կհնչի 25 հազար պատանիների համար

mard

Հայաստանում «Վերջին զանգ»-ը՝ վերջին դասը, տեղի կունենա մայիսի 27-ին: 

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ տեղեկացրեց, որ 12-րդ դասարանը կավարտի 25 հազար շրջանավարտ: Նրա փոխանցմամբ` ցուցանիշը նույնն է, ինչ նախորդ տարիներին:

«Հաջորդող տարիներին ավելի մեծ թվով երեխաներ կավարտեն:  2013-2014 թթ. առաջին դասարան 36 հազար աշակերտ ենք ընդունել, իսկ 2015-2016-ին`42 հազար»,-շեշտեց նա` հավելելով, որ նկատվում է աշակերտների թվի աճի դինամիկա:

Վերջին դասի առթիվ հանրակրթական դպրոցներում միջոցառումներ են անցկացվելու: Դրանից հետո շրջանավարտները կմասնակցեն միասնական քննությունների:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.