Հայաստան Հռոմի պապի այցը կարող է է՛լ ավելի մեծ լարվածություն առաջացնել Վատիկանի և Թուրքիայի միջև

Hromi Pap

Բրիտանական The Daily Mail թերթի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 24-25-ին գտնվելու է Հայաստանում, ուր և այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Դա կարող է հարուցել Թուրքիայի զայրույթն ու է՛լ ավելի մեծ լարվածություն առաջացնել Վատիկանի և Անկարայի դիվանագիտական հարաբերություններում։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Հռոմի պապը նախորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որակել էր որպես ցեղասպանություն, ինչը դիվանագիտական սկանդալ էր առաջացրել Թուրքիայի հետ։

Բացի այդ, Հռոմի պապն այցելելու է Գյումրի և հանդիպելու է Հայաստանի նախագահի հետ։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.