Հայկական կողմը քայլեր է ձեռնարկում ՌԴ-ից ձեռք բերվելիք սպառազինությունն արագ Հայաստան տեղափոխելու ուղղությամբ

- in Հասարակություն
zenq

Վարկային համաձայնագրով Ռուսաստանից ձեռք բերվելիք սպառազինության մի մասն արդեն պատրաստ է, և հայկական կողմը կփորձի այդ միջոցներն արագ Հայաստան տեղափոխել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մենք աշխատանքներ տանում ենք, պայմանագրերի որոշ մասը արդեն իսկ կնքված է, այսօր խմբերն աշխատում են, համապատասխան համագործակցություն ձևավորված է: Այսօր քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի արագացված տեմպերով իրականացնենք աշխատանքները: Այդ միջոցների որոշ մասն արդեն պատրաստ վիճակում են գտնվում, և մենք կփորձենք արագ տեղափոխել Հայաստան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Հարցին՝ համաձայնագրում հստակ ժամկետներ նշված ե՞ն, նախարարը պատասխանեց. «Թույլ տվեք մենք զբաղվենք այդ գործով»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20