Ամենակարճ աշխատանքային շաբաթն ունեցող քաղաքը

- in Սոցիալական
Jamanak mard

Շվեյցարական UBS բանկը հաշվել է աշխարհի խոշորագույն քաղաքներում շաբաթվա ընթացքում աշխատանքային ժամերի միջին թիվը։

Ինչպես գրում է The Telegraph-ը, ամենից քիչ աշխատում են Փարիզի բնակիչները։ Նրանց միջին աշխատանքային շաբաթը 30 ժամ է։

Աշխատանքային շաբաթվա տևողությամբ առավելագույն ցուցանիշ է գրանցվել Հոնկոնգում։ Այդ քաղաքում մարդիկ աշխատում են միջինը 50 ժամ։

Գիտնականները կարծում են, որ 2045 թվականին Երկրի բնակչության կեսը կարող է ընդհանրապես զրկվել աշխատանքից, քանի որ մինչ այդ գերզարգացած ռոբոտները կարող են լիովին իրականացնել մարդու աշխատանքային գործառույթները։

Spread the love