Հանրապետության 1400 դպրոցներում այսօր կհնչի վերջին զանգը

- in Կրթություն
Pnakalezner

Այսօր Հանրապետության 1400 դպրոցներում շուրջ 25 հազար 12-րդ և 30 հազար 9-րդ դասարանցիներ մայիսի 27-ին կտոնեն վերջին զանգը:

«Ուղիղ հիսուն օր առաջ վտանգված էր մեր վերջին զանգը, իսկ մեր հերոսների, հայ զինվորների կյանքի գնով այսօր մենք այն նշում ենք: Հանրապետության դպրոցներում կկազմակերպվի վերջին դասը և կհնչի վերջին զանգը: Այն կսկսվի լռության րոպեով՝ որպես երախտիք, որպես լուսավոր հավերժություն մեր հերոսներին»,-այս մասին օրերս լրագրողների հետ զրույցում նշել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նշենք, որ երեկ ոստիկանությունից հայտնում էին, որ «Վերջին զանգի»-ից առաջ ճանապարհային և համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչները հանդիպումներ ու զրույցներ են ունեցել աշակերտների, մանկավարժների, ծնողների հետ, հիշեցրել տոնական օրը հասարակական կարգը, երթևեկության անվտանգությունը, համակեցության կանոնները խստագույնս պահպանելու անհրաժեշտության մասին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20