ՀԱՊԿ ակադեմիայի կառուցումը մոտենում է ավարտին. «Հրապարակ»

- in Մամուլ
HAPK

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, տևական ժամանակ ձգված ՀԱՊԿ ակադեմիայի կառուցումը, չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը ոչ մի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել, մոտենում Է ավարտին և մոտ ժամանակներս կսկսի գործել։

Ասում են՝ ժամանակին ՀԱՊԿ երկրները (հատկապես Ղազախստանն ու Բելառուսը) պայքարել են այդ ակադեմիան իրենց մայրաքաղաքներում ունենալու համար, և Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանից մեծ ջանք Է պահանջվել, որպեսզի այն բերվի Հայաստան։ Հօգուտ Հայաստանի որոշման կայացմանը նպաստել են Բորդյուժա-Պատրուշև-Արթուր Բաղդասարյան հարաբերությունները։

Հիշեցնենք, որ ակադեմիայում պատրաստվելու են ռազմական ոլորտի կադրեր, բայց Հայաստանի համար կարևոր Է լինելու «Տիեզերական հետազոտությունների և մոնիթորինգի» կենտրոնը, որի պայմանագիրն արդեն կնքված Է, ուսուցման ծրագրերն իրականացվելու են «Ռոսկոսմոսի» հետ համատեղ և այն լինելու Է բացառիկը տարածաշրջանում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20