Հարձակում՝ Մասաչուսեթսի առևտրի կենտրոնում. կա 2 զոհ

Mterqner

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի հարավային Տոնտոն քաղաքում հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ։ Կան 3 վիրավորներ։

Ինչպես հայտնել է ոստիկանությունը՝ անհայտ անձը երեքշաբթի մեքենայով մխրճվել է առևտրի կենտրոնի ցուցափեղկի մեջ, որից հետո դանակով հարձակվել այցելուների վրա։ Հաղորդվում է նաև, որ մինչ այդ նա իր տանը հարձակվել էր երկու մարդու վրա։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչը, ով այդ պահին ծառայության մեջ չի եղել, կրակել է Silver City Galleria առևտրի կենտրոնի վրա հարձակում կատարած անձին։

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.