Հեռախոսակապի մրցակցությունը կվերացնեն. «Ժողովուրդ»

- in Մամուլ
HCKH

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ցանականում է վերացնել, այսպես կոչված, ֆիքսված հեռախոսակապի օպերատորների միջև մրցակցությունը։

Բանն այն է, որ ՀԾԿՀ-ն պատրաստվում է ընդունել մի որոշում, որով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայություն մատուցող ընկերությունները, այսինքն՝ «ԱրմենՏելը», «Յուքոմը» և «Ռոստելեկոմը», պետք է միասնական սակագին սահմանեն իրենց ցանցերից դեպի բջջային կապի ցանցեր կատարվող զանգերի համար։

Թերթը նկատում է, որ ներկայումս ընկերությունները տարբեր սակագներ են կիրառում, և այդ հանգամանքը նրանց միջև մրցակցությունը խթանող հիմնական գործոններից մեկն է։ Այն, որ ՀԾԿՀ-ն ցանկանում է հեռախոսակապի օպերատորների միջև մրցակցությունը վերացնել, ամենևին էլ պատահական չէ։ Ի վերջո, Հայաստանի պետական կառույցները բազմիցս են ապացուցել, որ մրցակցության մասին միայն գեղեցիկ ճառեր են ասում, իսկ երբ հարցը հասնում է փեսաներին կամ եղբայրներին, մենաշնորհը հաստատվում է պաշտոնապես:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20