Հերմինե Նաղդալյանի ամուսինը խլել է կնոջ նկարն ու ցուցարարներին անվանել է էշ

Hermine Naghdalyan

ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր դարձյալ բողոքի ակցիա են անում Նորաշեն 2007 կոոպերատիվից տուժած բնակիչները: Նրանք պարզել են պաստառ, որում պատկերված է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Այս բնակիչների մի մասի բնկարանները գրավադրված են Նաղդալյանի և նրա ամուսնու՝ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանի մոտ: Ամուսինները չեն վարդարձնում բնակարնները՝ չնայած տված խոստումներին:

Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել: Կառավարության շենքից դուրս է եկել Հերմինեի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, ով կառավարության գործերի կառավարիչն է և հարձակվել է բնակիչների պարզած պաստառի վրա: Պաստառում Նաղդալյանի նկարի կողքին նաև էշեր են նկարված:Բեգլարյանը բարկացել է և բնակիչներին էշ անվանել՝ հորդորելով դադարեցնել ակցիաներն ու սպառնալով նրանց: Մարդիկ հայտարարում են, որ պայքարը շարունակելու են:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.