Հիլարի Քլինթոնի նամակագրության հետ կապված սկանդալը խանգարում է նրա նախընտրական արշավին

- in Ընտրություններ
Hilari Qlinton

Անձնական փոստով ծառայողական նամակներ ուղարկելու ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գործը նրա համար մնում է ամենամեծ խնդիրը նախընտրական արշավում: Այս մասին գրում է Financial Times-ը:

Մի քանի ամիս ՀԴԲ գործակալները չեն կարողանում պարզել՝ արդյոք Քլինթոնն իր տնային սերվերն օգտագործե՞լ է գաղտնի տեղեկությամբ նամակներ ուղարկելու համար:

Քրեական մեղադրանքի համար դատախազությունը պետք է ապացուցի, որ Քլինթոնն իմացել է իր փոստով ուղարկվող փաստաթղթերի գաղտնիության մասին՝ պարբերականին հայտնել է Նյու Յորքի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Դուգլաս Քոքսը:

Հունվարին ԱՄՆ Պետդեպը հաստատեց, որ Քլինթոնի անձնական փոստով ուղարկված 22 նամակները գաղտնի տեղեկություն են պարունակել և չեն կարող հանրության սեփականությունը դառնալ, ինչպես հազարավոր այլ նամակներ դարձել են մի քանի ամիս առաջ:

Քլինթոնի հետ ստուգում են անցնում նաև նրա աշխատակիցները: Եթե Քլինթոնի օգնականներից մեկը մեղադրվի, նա, ամենայն հավանականությամբ, անմիջապես հրաժարական կտա՝ նվազագույնի հասցնելու համար նախընտրական արշավի վնասը՝ պարբերականին հայտնել է նախկին պետքարտուղարին մոտ աղբյուրը:

Քլինթոնը քննադատության է ենթարկվել 2009-2013թթ. ԱՄՆ պետքարտուղար եղած ժամանակ մասնավոր փոստային սերվերն օգտագործելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20