ՀՀԿ քաղաքական դպրոցն աշխատանքը կսկսի սեպտեմբերի 1-ից

- in Կրթություն
HHK

ՀՀԿ քաղաքական դպրոցն աշխատանքը կսկսի սեպտեմբերի 1-ից: Այս մասին «Եվրոպական քաղաքական դաշտը և հայաստանյան կուսակցությունները» կլոր-սեղան քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Քառօրյա պատերազմը խառնեց մեր բոլորի ծրագրերը, փոխեց օրակարգեր, և, բնական է, որ մենք նույնպես այդ ազդեցության տակ որոշակի ժամկետային փոփոխություն ենք արել: Կարծում եմ, որ սեպտեմբերի 1-ին` ավանդական ուսումնական տարվա նախաշեմին, կհասցնենք զարկ տալ Անդրանիկ Մարգարյանի անվան Հանրապետական կուսակցության նորաստեղծ քաղաքական դպրոցի աշխատանքներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Արմեն Աշոտյանը:

Spread the love