ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի արտերկրու բուժման ծախսերը, եթե Հայաստանում հնարավոր չլինի բուժել զինծառայողներին

- in Առողջություն
Armen Muradyan

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնավորեց, որ բոլոր վիրավոր զինծառայողներն առաջին իսկ օրվանից եղել են առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:  

Ըստ նրա, «Թերեւս 10 օր առաջ հայտարարեցինք, որ դեռեւս չունենք տղաներ, որոնք կարիք ունեն վերականգնողական բուժման, բայց արդեն այսօր մենք մեր մի քանի զինծառայողների, մեր տղաների տեղափոխել ենք Կարմի խաչի վերականգնողական կենտրոն, որտեղ որ առանձնահատուկ կուզեի նշել, որ հաջողություններ են գրանցվում: Մասնավորապես, տղաներից մեկի հետ, Հայկի հետ, որը ով գլխուղեղի երթափանցող վնասվածք ուներ, ես անձամբ իր հետ քայլել եմ եւ մեր մյուս Հայկը եւս խոստացավ, որ 4 շաբաթ հետո գալուն պես եւս կփորձի ոտքի կանգնել, եւ կուզեի, որ թերահավատություն չլինի հայկական բժշկության հանդեպ»:

Նախորդ օրը Արմեն Մուրադյանը հանդիպում է ունեցել զինծառայողների ծնողների հետ եւ քննարկել են վիրավոր զինծառայողներին արտերկրում բուժելու հարցը: Ծնողները համոզվել են, որ Հայաստանում հնարավոր է բուժել իրենց երեխաներին, բայց ցանկություն են հայտնել ամեն դեպքում տեղափոխել նրանց արտերկիր:

Արմեն Մուրադյանը մասնավորեց, որ զինծառայողներին արտերկիր տեղափոխելու ծախսերը, երկու դեպքում էլ, ծնողները կարող են անել իրենց միջոցներով, իսկ ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի արտերկրու բուժման ծախսերը, եթե Հայաստանում հնարավոր չլինի բուժել զինծառայողներին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20