Հղի ֆրանսուհիները ծխելուց հրաժարվելու համար կարող են ստանալ մինչև 300 եվրո

- in Սոցիալական

Ֆրանսիայի հիվանդանոցներում փորձ կանցկացնեն, որի ընթացքում հղի կանանց կվճարեն ծխելուց հրաժարվելու համար։

Փարիզի հիվանդանոցների վարչության և Օնկոլոգիայի ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ՝ 17 ֆրանսիական հիվանդանոցներում կանցկացվի փորձ։ Դրան կմասնակցեն կանայք, որոնց հղիությունը հասնում է 4.5 ամսվա, և ովքեր օրական ծխում են առնվազն 5 սիգարետ։

Յուրաքանչյուր կին կգտնվի մասնագետների վերահսկողության տակ։ Մասնագետների մոտ յուրաքանչյուր այցի համար կինը կստանա հատուկ կտրոն, որը կընդունվի հիմնական սուպերմարկետներում, մանկական խանութներում։ Մեկ այցը մասնագետների մոտ կնոջը կտա 20 եվրո։ Եթե կինը հրաժարվի ծխելուց, ապա հատկացումները կարող են հասնել 300 եվրոյի։ Նիկոտինի բացակայությունն օրգանիզմում կստուգվի արյան փորձաքննությամբ։

Ֆրանսիայի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով՝ յուրաքանյուր 5-րդ ֆրանսիացի կին ծխում է հղիության ընթացքում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20