ՀՅԴ-ականներն այլևս սկսել են չնկատել մենաշնորհները

- in Տնտեսական
Artsvik minasyan

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հետևյալ հարցն ուղղեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին՝ ձեր տեսողության որակի վրա ինչն է ազդում:

Էկոնոմիկայի նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ ակնկալում են ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, շահառուների, անհատ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հակամենաշնորհային քաղաքականության ձևավորման գործում: Հայտարարությամբ կոչ էր արվում մրցակցային պայմանների խեղաթյուրման և խախտումների դեպքերի վերաբերյալ մինչև մայիսի 20-ը զանգել էկոնոմիկայի նախարարություն կամ գրել նախարարության էլեկտրոնային փոստին. «Դուք կարող եք հակադարձել Արծվիկ Մինասյանին, ասեք՝ բայց դուք ժամանակին ձեր կուսակցության կողմից ստորագրել եք 12 կետերը, որոնք պահանջում են մենաշնորհների վերացում: Էդ ժամանակ ի՞նչը նկատի ունեիք, էն ժամանակ տեսնում էիք մենաշնորհները, ի՞նչն է հիմա խանգարում ձեզ, կամ ձեր տեսողության որակի վրա ի՞նչն է ազդում: Իրավիճա՞կն է հիմա փոխվել, այլևս մենաշնորհներ չկա՞ն»:

Հիշեցնենք, որ 12 կետերը ստորագրվել էին այն ժամանակ, երբ ընդդիմությունը հանդես էր գալիս քառյակի ձևաչափով:

Գուցե իշխանություն կազմելուց հետո ՀՅԴ-ականներն այլևս սկսել են չնկատել մենաշնորհները, ինչին Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ ուրեմն պետք է ուսումնասիրել իշխանության հասնելու հեռևանքները տեսողության վրա:

Spread the love