Հոգեբանները պարզել են, որ քաղաքային միջավայրը հանգստացնում է ոչ վատ, քան գյուղականը

- in Հասարակություն
Merdzavan gyux

Գիտնականները պարզել են, որ անհանգստության հակված մարդիկ իրենց ուժերն ավելի լավ վերականգնում են քաղաքային աշխույժ միջավայրում, այլ ոչ թե բնության մեջ: Այդ մասին հոդվածը հրապարակված է The Journal of Consumer Psychology պարբերականում:

«Մարդիկ որպես կանոն իրենց լավ են զգում այն պայմաններում, որոնք ավելի են համապատասխանում նրանց տեսակին: Պատկերացրեք Վուդի Ալենի նման նյարդային անհատի: Ես մտածում եմ, որ նրա համար ավելի հեշտ է վերականգնել իր իմացական ընդունակությունները քաղաքի կենտրոնում զբոսնելով, քան խաղաղ զբոսայգում»,- ասել է հետազոտության առաջատար ղեկավար Քևին Նյումանը:

Ավելի ցածր նյարդայնության մակարդակ ունեցող մարդկանց համար պարտադիր չէ լքել քաղաքային միջավայրը: Ուժերը վերականգնելու համար բավական է գնալ օրինակ՝ գրադարան:

Spread the love