ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնի հավակնորդների թիվն ավելանում է. նոր անուն է հնչում. «Առավոտ»

- in Մամուլ
Mard

«Առավոտ» թերթը գրում է. Հունիս ամսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ռեկտորի ընտրություններ են սպասվում։

Գործող ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման ժամկետն արդեն սպառվում է։ «Առավոտի» տեղեկություններով՝ համալսարանի ռեկտորի պաշտոնին նոր հավակնորդ է հայտնվել՝ ՀՀ գյուղատնտեսության սննդի անվտանգության ծառայության նախկին պետ Աբրամ Բախչագալյանը։ Մամուլում հրապարակումներ եղան, որ այդ պաշտոնին հավակնում է նաև բուհում դասախոսող, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Վերջինս, սակայն, հերքեց՝ ասելով, որ Կորյուն Աթոյանն իր լավ ընկերն է։

Կորյուն Աթոյանը, ով արդեն հայտարարել է, որ նորից է առաջադրվելու, մտերիմ է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Վարչապետը բուհի խորհրդի նախագահն է։ Աբրամ Բախչագուլյանը, հիշեցնենք, համարվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մտերիմներից։ Բավականին անհասկանալի պատճառներով նա թողեց պաշտոնը, և կարծես պետական կառավարման համակարգում նրա հնարավոր վերադարձի «դռները փակվեցին»։ Չնայած բավական երիտասարդ տարիքին, սեփական մանր-մունր բիզնեսներին զուգահեռ, ասում են՝ Բախչագուլյանը որոշել է նվիրվել գիտամանկավարժական աշխատանքին։ Նա նույնպես ՀՊՏՀ-ում դասախոսում է։ Երեկ պարոն Բախչագուլյանն այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին, և հնարավոր չեղավ «առաջին Ձեռքից» պարզել այս տեղեկության իսկությանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20