Հրդեհ՝ Բաշինջաղյան փողոցում. այրված քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է

- in Պաշտոնական

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 26-ին ժամը 00.43-ին տեղեկություն է ստացել այն մասին, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 184 շենքի մոտակայքում այրվել է անձը չպարզված քաղաքացի:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով. քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները «Սանիթեք» ՍՊԸ-ի աղբամանին հարակից նկատել են այրվող կուտակված աղբ (1 խմ): Հրդեհը մեկուսացրել են ժամը 01.06-ին, մարել՝ 01.10-ին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20