Ձեզ մնում է միայն հրաժարական տալ. ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավորը՝ Հերմինե Նաղդալյանին

Hermine Naghdalyan

ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Կարեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի՝ ԼՂՀ ազատագրած 5 շրջանների մասին հայտարարությանը:

«Հարգելի Հերմինե Նաղդալյան, Ձեր կողմից արված նման հայտարարությունից հետո, Ձեզ մնում է միայն հրաժարական տալ ԱԺ փոխնախագահի եւ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոններից: Մնացած Ձեր բոլոր արդարացումները եւ շտկումները սին են: Ձեր այդ հայտարարությամբ բարոյական մեծ վնաս եք հասցնում արդեն երրորդ տասնամյակը ազատագրված պատմական հողերում ապրող վերաբնակիչներին, եւ քաղաքական՝ ՀՀ եւ ԼՂՀ վարկանիշին: Նման պաշտոնյան պետք է հասկանա իր կողմից արված հայտարարությունների պատասխանատվությունը:

Խնդիրն այն է, որ նման կարծիքը, հասկանալի պատճառներով, մասսայական հայտարարել չի կարելի: Ձեր կողմից նշված տարածքները 2006թ-ի դեկ.10-ին՝ ԼՂՀ սահմանադրության հանրաքվեով ընդունված Արցախի հանրապետության տարածքներ են, որոնց «բուֆերայնություն»-ը կարող է որոշել Արցախի ժողովուրդը՝ հանրաքվեով»,- գրել է Կարեն Գրիգորյանը:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.