Ղարաբաղում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը խիստ ակտիվ աշխատում է նաև այս պահին. «Հրապարակ»

- in Մամուլ
Hrayr Tovmasyan

«Հրապարակ» թերթը գրում է. Ղարաբաղում վերջին զարգացումներից հետո սահմանադրական բարեփոխումների գործընթացը կշարունակվի՞, թե՞ այլ մոտեցում կորդեգրվի, հարցրինք հայաստանյան սահմանադրության կնքահայրերից Հրայր Թովմասյանին, որը, մեր տեղեկություններով, մասնակցում է նաեւ ղարաբաղյան սահմանադրության «մատենագրմանը»:

«Իմ ունեցած տեղեկություններով` Ղարաբաղում ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը խիստ ակտիվ աշխատում է` նաեւ այս պահին»: Ասել է թե` անկախ ամեն ինչից, Ղարաբաղում սահմանադրական բարեփոխումներ տեղի կունենան: «Կարծում եմ` այո, համենայնդեպս, տեղյակ եմ, որ իրենք իրենց գրաֆիկը պահպանում են»:

Իսկ փորձագիտական խորհրդակցություններ հայաստանյան կողմի հետ իրականացվո՞ւմ են: «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ես իմ պատրաստակամությունը հայտնել եմ»: Կգնա՞ք այնտեղ, թե՞ այստեղից` օնլայն կօժանդակեք: «Ցանկացած ֆորմատում ես պատրաստ եմ ԼՂ սահմանադրական հանձնաժողովին իմ փորձագիտական աջակցությունը ցուցաբերել»: Իսկ հնարավո՞ր է, որ ԼՂ սահմանադրությունը դրույթ ունենա, որ անցումային այս փուլում պետք չէ գլխավոր գերագույն հրամանատար փոխել, եւ նա պետք է լինի գործող հրամանատարը, այն է` Բակո Սահակյանը: «Կդժվարանամ ասել. հանձնաժողովը դեռ աշխատում է, ինչ կորոշի, հետո ժողովուրդն ինչպես կարձագանքի, այս պահին դժվար է ասելը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20