Մայիսի 14-16-ին ջերմասիտիճանը զգալի կբարձրանա

- in Հասարակություն
Exanak

Առաջիկա երեք օրերին հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում, քանի որ մայիսի 14-ից սկսած Հայաստան ներթափանցում են արևադարձային տաք օդային զանգվածներ:

Այս մասին ահյտնել է ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա, ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի մայիսի 15-ին: «Լեռնային մարզերում ցերեկը այն կհասնի +20…+22, նախալեռնային գոտիներում +26…+29, հովտային գոտում +30…+32, իսկ մայիսի 16-18-ին օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն կանխատեսվում: Երևանում առաջիկա 5 օրն օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի +13…+15, ցերեկը +28…+30 աստիճանի սահմաններում»,-ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Սուրենյանը նշել է, որ չնայած բավականին տաք եղանակին անակայուն եղանակային ռեժիմը առաջիկա հինգ օրերին հանրապետությունում պահպանվելու է: Ըստ նրա՝ հիմնականում երեկոյան ժամերին և հատկապես հյուսիսային մարզերում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռներում, Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ մնացած մարզերում այդ թվում և Երևանում երեկոյան սպասվող անձրևները կլինեն կարճատև և ոչ համատարած, այսինքն Երևանի մի հատվածում կարող է անձրև լինել, իսկ մյուս հատվածում ոչ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20