Մայիսմեկյան երթը Փարիզում վերածվել է ոստիկանության հետ բախման

- in Սոցիալական
Cuyc

Փարիզում մայիսմեկյան ցույցի ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել:

Ցուցարարները հանդես են եկել աշխատանքային օրենսդրության փոփոխության դեմ, որի վերաբերյալ քվեարկությունը նշանակված է երեքշաբթի օրը Ազգային ժողովում:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են քարեր և շշեր նետել նրանց ուղղությամբ:

Ֆրանսիայում արդեն երկու ամիս է՝ աճում է լարվածությունը աշխատանքային օրենսդրության փոփոխության վերաբերյալ կառավարության ձախ թևի նախաձեռնության հետ կապված: Նախաձեռնողները փոփոխությունն անհրաժեշտ են համարում երկրում գործազրկության նվազեցման համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20